Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աճուրդ վաճառք

19.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
ՀՀ օրենքը հրապարակային սակարկությունների մասին

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք:
ա/ ԼՕՏ 1․ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց, 52 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,2631 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1121000 /մեկ միլիոն մեկ հարյուր քսանմեկ հազար/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2․ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց, 19 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,17839 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 760000 /յոթ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2024թ. Ապրիլի 16-ին ժամը 14:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/

Հասցե` ք․ Քաջարան Լեռնագործների փ․ 4

Հեռ..` +37493195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`