Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սարո Արայի Ադիլխանյանին վարչական լսումների հրավիրելու վերաբերյալ ծանուցում

21.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված 15-րդ կետ

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES BENZ E 320 մակնիշի 2002 թվականի արտադրության 35 GG 444 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WDB2110651A024655, հզորությունը՝ 224 ձիաուժ) մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 532.056 (հինգ հարյուր երեսուներկու հազար հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 423․478 (չորս հարյուր քսաներեք հազար չորս հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 99․578 (իննսունինը հազար հինգ հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ։Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 01․ 03․ 2024 թվականի թիվ 420-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մարտի 22-ին ժամը 11։00-ին։ Վարչական վարույթի լսումների օրը տեղափոխվել և նշանակվել է 2024թ-ի մարտի 29-ին ժամը 11։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`