Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գառնիկ Հակոբի Գրեյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

21.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված 15-րդ կետ

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված NISSAN PATHFINDER 3.5 մակնիշի 2002 թվականի արտադրության 34 OD 655 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JN8DR09Y43W809555, հզորությունը՝ 280 ձիաուժ) մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 819.457 (ութ հարյուր տասնինը հազար չորս հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 674․995 (վեց հարյուր յոթանասունչորս հազար ինը հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 144․462 (հարյուր քառասունչորս հազար չորս հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 01․ 03․ 2024 թվականի թիվ 418-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մարտի 21-ին ժամը 12։00-ին։ Վարչական վարույթի լսումների օրը տեղափոխվել և նշանակվել է 2024թ-ի մարտի 29-ին ժամը 12։00-ին։Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`