Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1-րդ հոդվածի

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Թագուշ Խաչատրյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 1 փող․, 37 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1133 ծանուցումն ու 06․02.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «անհայտ» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /20.03.2024թ. արձանագրություն N111/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Թագուշ Խաչատրյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0285-0023/ 2021-2023թթ․ համար՝ 18․681 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 15․894 ՀՀ դրամ, տույժը՝ 2․787 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0281-0005/ 2021-2023թթ․ համար՝ 14․172 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 12․057 ՀՀ դրամ, տույժը՝ 2․115 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին և հողի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-281-005/ 2008-2020թթ․ համար՝ 126․168 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 84․643 ՀՀ դրամ, տույժը՝ 41․525 ՀՀ դրամ 900435101093 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02363040

Էլ. փոստ`