Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1-րդ հոդվածի

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսի Թեմուրյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 9 փող․, 30 տ./ 17.02.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 08.02.2024թ. N 1134 ծանուցումն ու 08.02.2024թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /20.03.2024թ. արձանագրություն N112/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Տիգրան Սարգսի Թեմուրյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0140-0039/ 2021-2023թթ․ համար՝ 27․810ՀՀդրամ, որիցապառքը՝ 23․942 ՀՀդրամ, տույժը՝ 3․868 ՀՀդրամ 900435003778 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mazda CX-9 2.5, պ/հ՝ 99TT922/ 2023թ․ համար՝ 11.362ՀՀդրամ, որիցապառքը՝ 10.883 ՀՀդրամ, տույժը՝ 479 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mercedes-Benz CLS 450 4MATIC, պ/հ՝ 99SS922/ 2023թ․ համար՝ 164.117ՀՀդրամ, որիցապառքը՝ 157.200 ՀՀդրամ, տույժը՝ 6.917 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mazda 3 select 2.5, պ/հ՝ 37TG968/ 2023թ․ համար՝ 64.691ՀՀդրամ, որիցապառքը՝ 61.965 ՀՀդրամ, տույժը՝ 2.726 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին:

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02363040

Էլ. փոստ`