Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1-րդ հոդվածի

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արթուր Հրանտի Բադալյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Խաչփար, 14 փող․, 4 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1137 ծանուցումն ու 06․02.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային ծառայության կողմից տրամադրվող անդորրագիրը հետ չենք ստացել/ ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /21.03.2024թ. արձանագրություն N114/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արթուր Բադալլյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mercedes-Benz S550, պ/հ՝ 35VR146/ 2021-2023թթ․ համար՝ 761․788 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 648․00 ՀՀ դրամ, տույժը՝ 113․788 ՀՀ դրամ 900435113023 հաշվեհամարին ու 2018-2020թթ․ համար՝ 621․779 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 468․000 ՀՀ դրամ, տույժը՝ 153․779 ՀՀ դրամ 900435113023 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Toyota corolla 18, պ/հ՝ 35OP154/ 2017-2020թթ․ համար՝ 102.832 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 76.475 ՀՀ դրամ, տույժը՝ 26.357 ՀՀ դրամ 900435113023 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Toyota Land cruiser 200 4.5 td, պ/հ՝ 336MX295/ 2020թ․ համար՝ 100.453 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 77.750 ՀՀ դրամ, տույժը՝ 22.703 ՀՀ դրամ 900435113023 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02363040

Էլ. փոստ`