Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ

27.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 5-րդ հոդվածով

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 5-րդ հոդվածով

Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքում՝ 2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 1100-ին:
Աճուրդի կդրվի
• Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-029-0118-0073 կադաստրային ծածկագրով 0,33 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգ, ջրովի վարելահող հողամասը:
Մեկնարկային գինը սահմանել 450000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-029-0118-0071 կադաստրային ծածկագրով 0,28 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգ, ջրովի վարելահող հողամասը:
Մեկնարկային գինը սահմանել 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-059-0233-0003 կադաստրային ծածկագրով 0,45916 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգ, բազմամյա տնկարկ՝ կորիզավոր հողամասը:
Մեկնարկային գինը սահմանել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2024 թվականի ապրիլի 24-ը ներառյալ:
Տվյալ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասը օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/
Հեռախոս՝ 091191151:
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։

Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23-ի փող., շ.62

Հեռ..` +374/ 91 191 151

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`