Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԵՀՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱԹՈՅԱՆԻ NISSAN X TERRA 4.0 ՄԱԿՆԻՇԻ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԵՎ LEXUS GX 470 ՄԱԿՆԻՇԻ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Թեհմինե Հովհաննեսի Մաթոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 2․769․593 (երկու միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ որպես NISSAN X TERRA 4.0 մակնիշի 2009 թվականի արտադրության առանց հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ 5N1AN08W29C511750 հզորությունը՝ 265 ձիաուժ) և LEXUS GX 470 մակնիշի 2008 թվականի արտադրության առանց հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTJBT20X080154144 հզորությունը՝ 238 ձիաուժ) ավտոմեքենաների գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 2․042․393 (երկու միլիոն քառասուներկու հազար երեք հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 717․190 (յոթ հարյուր տասնյոթ հազար հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Թեհմինե Հովհաննեսի Մաթոյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`