Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԵՆԱԿ ԳԵՎՈՐԳԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ MERCEDES BENZ 420 SLE ՄԱԿՆԻՇԻ 34 QV 421 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԵՎ MERCEDES BENZ 300 E ՄԱԿՆԻՇԻ 07 QQ 500 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Արմենակ Գևորգի Շահումյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 1․812․147 (մեկ միլիոն ութ հարյուր տասներկու հազար հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես MERCEDES BENZ 420 SLE մակնիշի 1993 թվականի արտադրության 34 QV 421 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WDB1400431A136488 հզորությունը՝ 279 ձիաուժ) և MERCEDES BENZ 300 E մակնիշի 1988 թվականի արտադրության 07 QQ 500 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WDB1240301A830154 հզորությունը՝ 180 ձիաուժ) ավտոմեքենաների գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 1.392.463 (մեկ միլիոն երեք հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 419․684 (չորս հարյուր տասնինը հազար վեց հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Արմենակ Գևորգի Շահումյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`