Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԵԳ ՌԱՖԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ BMW X5 4,4 I ՄԱԿՆԻՇԻ 35 MS 582 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Արեգ Ռաֆիկի Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 613.808 (վեց հարյուր տասներեք հազար ութ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես BMW X5 4.4 I մակնիշի 2000 թվականի արտադրության 35 MS 582 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 522.981 (հինգ հարյուր քսաներկու հազար ինը հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 90.827 (իննսուն հազար ութ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Արեգ Ռաֆիկի Մարգարյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`