Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. ապրիլի 30-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Լոտ ծածկագիր 03-002-0007-0012 0.07825 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս Սալաքիթի 12 հասցեում,սահմանված է օտարման մեկնարկային գին 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
2.Լոտ ծածկագիր 03-002-0006-0051 0.06 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամաս Սալաքիթի 62 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
3.Լոտ ծածկագիր 03-002-0006-0052 0.05 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամաս Սալաքիթի 64 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
4.Լոտ ծածկագիր 03-002-0556-0341 0.002 հա մակերեսով խառը կառուցապատման հողամաս ՈԿՖ բանավան 1/5 հասցեում, սահմանված է օտարման մեկնարկային գին 5000 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`