Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր ՀՀ մարտական կարատեի և հայկական Ջիու-Ջիթսուի հանրապետական ֆեդերացիայի նախագահ՝ Ռուբեն Ծատուրյանին ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Թումանյան 33/4

01.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
ՀՀ կառավարության 10 մայիսի 2007 թվականի N 797-Ն որոշում

Հայտնում եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԱՎԴ/1514/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23/109 հասցեում գտնվող <<Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՀՈԱԿ) տարածքում (մարզադահլիճում) նշանակված փորձաքննությունն ավարտվել է՝ առաջարկում եմ՝ սույն գրությունը օրենսդրությամբ հրապարակվելու պահից հետո 10 օրվա ընթացքում ՀՈԱԿ-ի տարածքից (մարզադահլիճից) հեռացնել Ձեզ պատկանող շարժական գույքերը՝ հեռուստացույց, գրասենյակային բազկաթոռ, սեղան, աթոռներ, հուշանվերներ, մարզական իրեր, նկարներ, թղթապանակներ, գրենական պիտույքներ և այլ նմանատիպ իրեր։
Հայտնում եմ նաև, որ համայնքապետարանը կապահովի դահլիճի դռան ապակնիքումը։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Ձեզ պատկանող շարժական գույքը չհեռացնելու դեպքում, դրանք կհեռացվեն օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ․ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

Հեռ..` (0235) 20915

Էլ. փոստ`