Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԳԵՍԻ ՍԻՍԱԿՅԱՆԻ BMW 745LI ՄԱԿՆԻՇԻ 70 CC 717 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Վարդան Վարդգեսի Սիսակյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 2․255․224 (երկու միլիոն երկու հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ որպես BMW 745LI մակնիշի 2004 թվականի արտադրության 70 CC 717 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WBAGN61025DP93073 հզորությունը՝ 333 ձիաուժ) ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 1․680․500 (մեկ միլիոն վեց հարյուր ութսուն հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 574․724 (հինգ հարյուր յոթանասունչորս հազար յոթ հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Վարդան Վարդգեսի Սիսակյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`