Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՕՐՎԱ, ԺԱՄԻ ԵՎ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ

02.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Մեծամոր,Վարչական կենտրոն շ․1, հեռ․ 060-65-65-05 info@mecamor.am

Կարինե Գևորգի Մուրադյանին
Հասցե՝ՀՀ, Արմավիր համայնք, Լուկաշին
բնակավայր, Թամանյան 2 փողոց, 10տ․

ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՕՐՎԱ, ԺԱՄԻ ԵՎ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ

01.04.2024թ․ ք․Մեծամոր

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածով, հայտնում է Ձեզ, որ Ձեր կողմից առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու դեպքով, 2024 թվականի մարտի 29-ին ժամը 11։00–ին Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական Կենտրոն շ․1/ նշանակվել էր վարչական վարույթի լսման օր, որի վերաբերյալ ծանուցում էր ուղարկվել Ձեզ, սակայն «Հայփոստ» ՓԲԸ–ից հետադարձ ծանուցագիրը չի ստացվել։ Մեծամորի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը, 29․03․2024թ․–ին կայացած վարչական վարույթով գործի լսման ժամանակ որոշում է կայացրել՝ Ձեր ներկայությունը լսումներին ապահովելու նպատակով կրկին անգամ պատշաճ ծանուցել Ձեզ և հաջորդ լսման օր է նշանակվել՝ 2024 թվականի ապրիլի 12–ին ժամը՝ 11։00–ին՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական կենտրոն շ․1/։
Միևնույն ժամանակ հայտնվում է, որ Դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին՝ այդ թվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ փաստաբանի միջոցով։
Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։


Հարգանքով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Է․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կատարող՝ Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ՝ Էրիկ Ադամյան
Հեռ․ 033 -27-07-75

Հասցե` ք. Մեծամոր Վարչական կենտրոն 1

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`