Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎՁՄ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք

02.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
ՀՀ օրենքը սակարկությունների մասին, հոդված 5

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի մայիսի 6-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի և կառուցապատման իրավունքով տրամադրվող հողի մրցույթ:
ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ
լոտ 1. Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0040-0029, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Իսրայել Օրու փողոց, 2-րդ նրբանցք, 9 հողամաս, 0.00544 հա, 236 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
լոտ 2. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0378-0005, 0. 49598 հա, 194 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական վարելահող:
լոտ 3. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0118-0123, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Սյունիքի փողոց 34, 0․02301 հա, 664 420 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
լոտ 4. Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0050-0196, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց 3/34, 0.00023 հա, 82 400 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
լոտ 5. Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 4-րդ նրբանցք, 10/1 հողամաս, ծածկագիր՝ 10-001-0159-0046, 0.02 հա, 800 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
լոտ 6. Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ, ծածկագիր՝ 10-014-0114-0044, 0.29829 հա, 56 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, այլ հողատեսք:
լոտ 7. Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ, 25-րդ փողոց 1-ին փակուղի, 3 հողամաս, ծածկագիր՝ 10-014-0034-0037, 0.01871 հա, 456 900 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԻ ՄՐՑՈՒՅԹ
լոտ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 14/50 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0․00349 հա մակերեսով հողը՝ (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0248, մրցույթային կար•ով, 99 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով։ Մրցույթի մեկնարկային գինը սահմանել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 10000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 29-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք
Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Հասցե` ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

Հեռ..` +(374)28122020

Վեբ կայք` yeghegnadzor.am

Էլ. փոստ`