Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի՝ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 4 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

05.04.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի ապրիլի 12-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական 4-րդ նիստը:


Օրակարգում՝

1. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:
2. Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
3. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4. Ջրվեժ համայնքում գործող «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
6. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին:
7. Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 167-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 8-ի N 155-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
10. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
11. Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2024 թվականի ապրիլի 12-ին, ժամը 16:30-17:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`