Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՄՎԵԼ ՌՈԲԵՐՏԻ ԱԼՈՅԱՆԻՆ , ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ԱՐԱԳԱԾ 1 ՓՈՂՈՑ 7 ՏՈՒՆ, ԾԱՆՈՒՑՈՒՄ N58 ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ (ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ)ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրերից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի /INFINITI QX 56 մակնիշի 67BB007/ պետհամարանիշի և /MERCEDES-BENZ E 500 մակնիշի 67LV077/ պետհամարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում են Ձեր սեփականությունը և « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2020-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինչև 2020 թվականը կազմում են՝ 104336 /հարյուր չորս հազար երեք հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, որից ապառք՝ ապառք՝ 104336/հարյուր չորս հազար երեք հարյուր երեսունվեց / ՀՀ դրամ, և 2021-2023 թվականը ներառյալ՝ 984727/ ինը հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 847252/ ութ հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր հիսուներկու / ՀՀ դրամ, տույժ՝ 137475/ հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 1089063/ մեկ միլիոն ութ հարյուր իննսուն հազար վաթսուներեք/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`