Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

09.04.2024

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի հավելվածի10-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

1․ Թափուր պաշտոնի անվանումը` Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։

2․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացված փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են:

3․ Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը՝ Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենն իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, Հայաստանի Հանրապետության օրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, կազմակերպության կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է կազմակերպության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի՝ պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4․ Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 29-ը։
Փաստաթղթերն ընդունվում են Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս՝ 0222 63236), ժամը 10:00-ից 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

5․ Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կսկսվի 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 14:30-ին, Բյուրեղավանի Մշակույթի տան փոքր դահլիճում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց)։

6․ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը՝ 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։

7․ Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, ք. Բյուրեղավան, 1-ին փողոց, շենք 1 ա։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք

Հեռ..` +374 222 63236

Էլ. փոստ`