Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ

09.04.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2024թ. ապրիլի 15-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1․ Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին:
3․ Հարկային արտոնություն տալու մասին:
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու 15․02․2024թ․ N 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 11․12․2023թ․ N 166-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
6․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
7․ Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքն աճուրդ-վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։
8․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
9․ Աշտարակ համայնքի Օշական, Փարպի և Բյուրական բնակավայրերում փողոցների և նրբանցքի համարակալման մասին։
10․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
11․ Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
12. Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու, կառուցապատման և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
13․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը սահմանելու մասին։

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`