Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 10 ապրիլի 2024 թվականի N 325-Ա ԱՆԴՐԱՆԻԿ ՕԼԵԳԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2024 թվականի N 325-Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԼԵԳԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Անդրանիկ Օլեգի Ստեփանյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի մարտի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 11․03․2024 թվականին տրված տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների` քննարկվող MERCEDES-BENZ 190 E 2.0 մակնիշի 34RC666 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Անդրանիկ Օլեգի Ստեփանյանի սեփականությունը, ինչը Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ:

Գույքի համար վճարման ենթակա 2017-2020 թվականների գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը կազմում են 96668 (իննսունվեց հազար վեց հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ, իսկ 2021-2023 թվականների գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը կազմում են 64394 (վաթսունչորս հազար երեք հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ, ինչը չի վճարվել:

2024 թվականի մարտի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 08-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Անդրանիկ Օլեգի Ստեփանյանը։

Անդրանիկ Օլեգի Ստեփանյանի ծրարը հետ է վերադարձվել «Տեղափոխված է» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքների, ինչպես նաև 19․03․2024 թվականի 240319040871000-1384057147, 240319040643000-359037746 վճարման հանձնարարականների՝ կատարվել է ամբողջությամբ վճարում՝ MERCEDES-BENZ 190 E 2.0 մակնիշի 34RC666 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար:

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 3-րդ մասով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Անդրանիկ Օլեգի Ստեփանյանի նկատմամբ 2024 թվականի մարտի 12-ին հարուցված վարչական վարույթը կարճել:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Օլեգի Ստեփանյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`