Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական նիստի լսումերին հրավիրելու մասին

23.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս

Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1 հոդվածի 1-ին մասի, 30-րդ հոդվածի «բ» ենթակետի և 34-րդ հոդվածի համաձայն հարուցվել է վարչական վարույթ:
Ձեզ սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ Մասիս համայնք, ք․Մասիս Մասիս կայարան Երկաթուղայինների փողոց թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում իրականացնում եք ինքնակամ շինարարական աշխատանքներ՝ տեղադրել եք հեղուկ վառելիքի երկաթյա բաքեր։
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի համաձայն.
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Առաջարկվում է դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացումը, ապամոնտաժել ինքնակամ տեղադրած հեղուկ վառելիքի երկաթյա բաքերը և տարածքը բերել նախկին տեսքին։
Ծանուցվում եք, որ վարչական հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2024թ. ապրիլի 26-ին, ժամը` 11։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք հրավիրվում եք ներկայանալու ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ, 319 աշխատասենյակ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ` անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Ձեր չներկայանալը արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`