Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տաշիրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

23.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մաս

2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1 - Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 27804.3 քմ (ծածկագիր՝ 06-099-0218-0016) խոտհարք հողամասը 3170000 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 - Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 4717 քմ (ծածկագիր՝ 06-077-0153-0019, կարգ՝ 3-րդ) խոտհարք հողամասը 764500 (յոթ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3 - Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5059 քմ (ծածկագիր՝ 06-077-0153-0015, կարգ՝ 3-րդ) խոտհարք հողամասը 820000 (ութ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 4- Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 9330 քմ (ծածկագիր՝ 06-077-0153-0012, կարգ՝ 3-րդ) խոտհարք հողամասը 1511500 (մեկ միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 5- Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5409 քմ (ծածկագիր՝ 06-077-0153-0020, կարգ՝ 3-րդ) խոտհարք հողամասը 876500 (ութ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 6- Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5811 քմ (ծածկագիր՝ 06-077-0153-0021, կարգ՝ 3-րդ) խոտհարք հողամասը 941500 (ինը հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:

Հողամասերիի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրանց օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 22-ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճա1րը՝ 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` 0254-22931

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`