Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2024 թվականի ապրիլի 30-ի երրորդ նիստի օրակարգի մասին հայտարարություն

23.04.2024

Տիպ` Ավագանու նիստի օրակարգի նախագծի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդված, 1-ին կետ

2024 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/ տեղի կունենա Կապան համայնքի ավագանու հերթական նիստը։
Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2024 թվականի ապրիլի 30-ի երրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 146-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդների և մրցույթների կազմակերպման ու իրականացման կանոնակարգը հաստատելու մասին
5․ Կապան համայնքի վարչական տարածքում կենցաղային նշանակության հրագործական երրորդ դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի թիվ 5 երթուղու կանգառի հարևանությամբ հանգստի գոտու հասարակական սանհանգույցի սպասարկումը «Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը վերապահելու մասին
8․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, ք. Կապան, Մ․ Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105․2 քառ․ մետր հասարակական նշանակության տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 147-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի երկաթուղայինների փողոցի թիվ 4/18 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արա Էդիկի Դավթյանին և Հասմիկ Գրիգորի Գրիգորյանին օտարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Համլետավան թաղամաս թիվ 250 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արթուր Ջոնիկի Հովհաննիսյանին օտարելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ռ․ Մինասյան փողոցի թիվ 28/16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Չափնի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, 0.05 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստի օրը որոշելու մասին

Հասցե` ք․ Կապան, Չարենցի 1

Հեռ..` (+374) 60720072

Վեբ կայք` kapan.am

Էլ. փոստ`