Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԷՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ՝ ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ Պետ.գրանցման համար՝ 99.110․1086597, ՀՎՀՀ՝ 4432462 Գործունեության վայրի հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք, գ․ Գեղակերտ, Խաչիկ Դաշտենց փող․ Բնակության վայրի հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնք ք. Վաղարշապատ, Անդրանիկի 1 թղմ․, 48 տուն. ԾՆՈՒՑՈՒՄ N74

29.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ, այն է՝
4. Առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024 թվականի մայիսի 08-ին, ժամը` 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Խոյի համայնքապետարան /հասցե, ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գ․ Գեղակերտ Մ.Մաշտոց 30/:

Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`