Սասուն Արտակի Պողոսյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
22.04.2022
Սասուն Արտակի Պողոսյան
անձնագիր՝ AR0628964, ՀԾՀ՝ 3307880780
ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք
գ. Ծովազարդ Աղբյուր Սերոբի փողոց թիվ 16
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Գավառ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկերի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022թ. մայիսի 12-ին ժամը 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժին, հասցեն՝ ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր) և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձին՝ լիազորագրերով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Չկատարված հարկային պարտավորության չափի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Գավառի համայքապետարանի գանձումների գծով մասնագետից:
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
22.04.2022
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12
Հեռ..` +374 264 2 34 23
Էլ. փոստ`