Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21.04.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 588Ա՝ ԼԱԼԱՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.04.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 17/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան /Վռամ Կոստանյան/ փողոցի 5/63 հասցեին կից տարածքում Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջ (գրանցման հասցե ՝ ք.Էջմիածին, Զոյա փողոց, թիվ 7ա տուն, պետ. գրանցման համար՝ 38.03707/2004-09-07, ՀՎՀՀ 52134209) կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան /Վռամ Կոստանյան/ փողոցի 5/63 հասցեին կից տարածքում, առանց թույլտվության իրականացվել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչը ի հայտ է բերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 18.03.2022 թվականին կազմված թիվ ՀԱ 6 արձանագրության հիման վրա 2022 թվականի մարտի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը .
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 18.03.2022 թվականին կազմված թիվ ՀԱ 6 արձանագրությունը:
• 01.04.2022թ. և 12.04.2022թ. թիվ 17/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան /Վռամ Կոստանյան/ փողոցի 5/63 հասցեին կից տարածքում առանց թույլտվության իրականացնել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի մարտի 18-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 01-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջը, սակայն փոստային առաքանին ժամանակին համայնքապետարան ետ չի վերադարձվել։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատերը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ լսումները հետաձգվել և նշանակվել են 12.04.2022թ-ին, իսկ ծանուցումը կրկին ուղարկվել է անհատ ձեռնարկատիրոջը և հրապարակել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում։
Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված է եղել վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է:
Նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Այսինքն` Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան /Վռամ Կոստանյան/ փողոցի 5/63 հասցեին կից տարածքում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Լալայան Արտաշես անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`