Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ Հ/1-06/1 Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի թիվ 02/12-1/757-2022 գրության՝ 2022 թվականի փետրվարի 2-ին ՀՀ, Երևան քաղաքի Արցախի 3/3 հասցեում գտնվող, Ա/Ձ Լևոն Բադալյան Արամի (ՀՎՀՀ՝ 49742075) կողմից շահագործվող բենզալցակայանում հրդեհ է առաջացել։ Հրդեհի հետաքննության ընթացքում պարզվել է, որ նշված բենզալցակայանը, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, գրանցված չի եղել արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ նաև ԱՎՕ) ռեեստրում և չի անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

27.04.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ա/Ձ Լևոն Արամի Բադալյանին «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկել վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`