Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր-Նյու Սիթի Տրանս» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Հակոբյանին (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ․ Ավետիսյան փ․, 17 շ․, բն․ 10) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 11-ին կազմված N Տ(21)220514 արձանագրության հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

02.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

«Նյու Սիթի Տրանս» ՍՊ ընկերության
տնօրեն Աշոտ Հակոբյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ․ Ավետիսյան փ․, 17 շ․, բն․ 10)

Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 11-ին կազմված N Տ(21)220514 արձանագրության հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչն իրավունք ունեք ներկա գտնվելու 2022 թվականի մայիսի 6-ին, ժամը 09:10-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Կից ներկայացվում է N Տ(21)220514 արձանագրության պատճենը:
Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`