Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր-Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Սևանի ԳԳՄ-ի տնօրեն Բորիս Բաղմանյանին (հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորք, Միկոյան փող․, 2 շենք, բն․10)

04.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 5-ին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88 հասցեում նոր կառուցված միջին ճնշման գազատարը և ՃԿՍ-ն առանց լիազոր մարմնի կողմից տրված ակտ-կարգադրագրի միացված է գործող գազամատակարարաման ցանցին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի մայիսի 18-ին, ժամը 11։30-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերված էներգետիկայի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունն ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`