Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր-«ԳՈԼԴԵՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍՊ ընկերության տնօրեն Արմենակ Վարդգեսի Ասլանյանին (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արամ Խաչատրյան փ․, 18շ․, 61 բն․)

05.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերվել է, որ Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի 39+300 կմ հատվածի աջ մասում, առանց համապատասխան թույլտվության տեղադրվել է գովազդային վահանակ՝ «Արմաս» գրառմամբ։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի մայիսի 12-ին, ժամը 10։45-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`