Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր-Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲ ընկերության տնօրեն Վաղարշակ Լիոնի Սարգսյանին (հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Մրգաստան 13 փ․, 28 տուն)

05.05.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերվել է, որ «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲ ընկերության կողմից սպասարկվող թիվ 232 գ․ Քարակերտ-գ․ Դալարիկ-ք․ Երևան-գ․ Քարակերտ երթուղում խախտվել են հաստատվախ չվացուցակով միկրոավտոբուսների մեկնման ժամերը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2022 թվականի մայիսի 12-ին, ժամը 10։00-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցե՝ 2022թ. ապրիլի 5-ին հայտնաբերված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`