Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 22-55-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Լուսիկ Մկրտչի Հարությունյանին

20.02.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ գլխավոր դատախազություն
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ և 17-րդ

Թիվ 22-55-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ
Լուսիկ Մկրտչի Հարությունյանին
(հաշվառման հասցե՝ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Առինջ, 24 փող., 13 տուն)

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Դերենիկ Բաբկենի Գևորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:
Ըստ այդմ, հայտնում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-311-224 հեռախոսահամարին:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 50

Հեռ..` 010-311-224

Էլ. փոստ`