Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր

29.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մելիք Օհանջանյան 6/9 հասցեի բնակիչ Դավիթ Քոսյանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող սուբյեկտ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել աղբահանության վճար վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մարտի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` աղբահանության վճարի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 15.03.2023 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային 2611, 1864 քարտերի՝ Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի 6/9 հասցեի բնակիչ Դավիթ Քոսյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 217036 (երկու հարյուր տասնյոթ հազար երեսուվեց) ՀՀ դրամ: 2023 թվականի մարտի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մարտի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Դավիթ Քոսյանը (հիմք՝ 17.03.2023թ. փոստային անդորրագիր AL0108592264AM), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավիթ Քոսյանը չի կատարել աղբահանության գծով իր պարտավորությունը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Դավիթ Քոսյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 217036 (երկու հարյուր տասնյոթ հազար երեսուվեց) ՀՀ դրամ, որպես աղբահանության վճարի գումար։

2․ Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305000938 հաշվեհամարին։

3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Էլ. փոստ`