Կարեն Սահակի Մելոյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում
07.04.2023
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի փետրվարի 25-ին Մոսկվա-Գյումրի թիվ 855 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Կարեն Սահակի Մելոյանի (հաշվառման հասցե՝ Լոռու մարզ, Սպիտակ համայնք, Լեռնանցք գյուղ 3 փ., 6 տուն) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ««ՊՈԲԵԴԱ» Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Շիրակ» Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությունը: :
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 ապրիլի 18-ին ժամը 12.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434203
Էլ. փոստ`