Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարություն Սերոբյանին փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին։

12.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Հարություն Սուրենի Սերոբյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Փարաքար բնակավայր, Ազնավուրի փողոց 40 հասցեում, ՀԾՀ 1302800183/՝ հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության,նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2․ Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 17/02/2023թ. տեղեկանքների՝ Հարություն Սուրենի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող 34NS531 հաշվառման համարանիշի, OPEL OMEGA 3.0 I մակնիշի, W0L0VBP69Y1015527 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ 2016-2020թթ. և 2021-2023թթ. համար ընդհանուր կազմում է 592.866 /հինգ հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, որից 470.389 /չորս հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր ութսունինը / ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 122.477 /մեկ հարյուր քսաներկու հազար չորս հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, սեփականության իրավունքով Հարություն Սուրենի Սերոբյանին պատկանող 35XT315 հաշվառման համարանիշի, HONDA ELYSION 2.4 մակնիշի, RR1-1101542 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ 2019-2020թթ և 2021-2023թթ. համար ընդհանուր կազմում է 161.065 /մեկ հարյուր վաթսունմեկ հազար վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 138.772 /մեկ հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 22.293 /քսաներկու հազար երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 12US051 հաշվառման համարանիշի, FORD TRANSIT 190L մակնիշի, SFALXXBDVLPM72470 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկը 17/02/2023 թվականի դրությամբ 2009-2020թթ. և 2021-2023թթ. համար կազմում է 78.073 /յոթանասունութ հազար յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որից 56.250 /հիսունվեց հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 22.453 /քսաներկու հազար չորս հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 2-ին իրականացվել է վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Հարություն Սերոբյանը պատշաճ ծանուցվել է փոստով և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն չի ներկայացել լսումներին, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են Հարություն Սերոբյանի բացակայությամբ:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 2-ի արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Հարություն Սուրենի Սերոբյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր 832.634 /ութ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, որից 34NS531 հաշվառման համարանիշի, OPEL OMEGA 3.0 I մակնիշի, W0L0VBP69Y1015527 նույնականացման համարի փոխադրամիջոցի համար 17/02/2023 թվականի դրությամբ 2016-2020թթ. և 2021-2023թթ. համար հաշվարկված պարտավորությունը կազմում է՝ 592.866 /հինգ հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, որից 470.389 /չորս հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր ութսունինը / ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 122.477 /մեկ հարյուր քսաներկու հազար չորս հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամը՝ որպես տույժ, 35XT315 հաշվառման համարանիշի, HONDA ELYSION 2.4 մակնիշի RR1-1101542 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 17/02/2023 թվականի դրությամբ 2019-2020թթ. և 2021-2023թթ. համար՝ 161.065 /մեկ հարյուր վաթսունմեկ հազար վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 138.772 /մեկ հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 22.293 /քսաներկու հազար երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 12US051 հաշվառման համարանիշով, FORD TRANSIT 190L մակնիշով, SFALXXBDVLPM72470 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 17/02/2023 թվականի դրությամբ 2009-2020թթ. և 2021-2023թթ. համար՝ 78.073 /յոթանասունութ հազար յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որից 56.250 /հիսունվեց հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 22.453 /քսաներկու հազար չորս հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ /վճարման հաշվի համար՝ 900325191022/:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`