Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Խորեն Տիգրանի Ռուստամյանին վարչական գործի վարույթին և գործի քննությանը մասնակցելու համար ծանուցում

24.07.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՊԵԿ
«Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի 15-րդ մաս

Ձեր նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 305-րդ հոդվածի հատկանիշներով սկսված վարչական գործի վարույթին մասնակցելու համար 2023թ.-ի հուլիսի 21-ին ժամը 10:00-ին Դուք հրավիրվում եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով):
Ձեր նկատմամբ սկսված Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու համար 2023թ.-ի հուլիսի 25-ին ժամը 12:00-ին -ին Դուք հրավիրվում եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով):
Պարզաբանում եմ, որ համաձայն ՀՀ Մաքսային կարգավորման մասին օրենքի 336-րդ հոդվածի՝ մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքները, ինչպես նաև իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից ստանալու վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ, առարկելու վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջելու իր առարկությունները ներառել արձանագրության մեջ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու այն նիստերի արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է եղել, դիտողություններ ներկայացնելու արձանագրությունում գրառումների ճշտության և ամբողջականության առնչությամբ, պահանջելու արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն:
ՀՀ Մաքսային կարգավորման մասին օրենքի 332-րդ համաձայն՝ Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ տվյալ անձի բացակայությամբ: Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը կարող է քննվել անձի բացակայության դեպքում, եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս:

Հասցե` ք․ Երևան Խորենացի 3,7

Հեռ..` 060 841801 /18-06/

Էլ. փոստ`