Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

11.08.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդված

Դավիթ Վարդանյանին
/Արտաշատ քաղաք, Իսակովի փողոց, 68/

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Արտաշատի համայնքապետարանում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքերով 10.08.2023 թվականին հարուցվել է վարչական վարույթ՝ Ձեր կողմից Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 68 հասցեում՝ ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու վերաբերյալ։
Ձեր գործողությունն առաջացրել է վարչական իրավախախտում՝ <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն, այն է՝ <<1. Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ>>:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով` Դուք հրավիրվում եք Արտաշատի համայնքապետարան /5-րդ հարկ, իրավաբանական բաժին/ մասնակցելու վարչական վարույթի շրջանակներում 19.08.2023թ-ին, ժամը 12:30-ին նշանակված լսմանը:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի/ների/ կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հայտնում եմ նաև, որ վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը կամովին չկատարելու դեպքում այն սահմանված կարգով կներկայացվի հարկադիր կատարման։

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` (010) 250519, (0235) 22383,

Էլ. փոստ`