Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱԵՆ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության տնօրեն Հենրիկ Հովհաննիսյանին 06.09.2023թ.-ին ՎԻՎ կազմմանը հրավիրելու վերաբերյալ 18.08.2023թ.-ի թիվ 06/18485-2023 ծանուցագիր

31.08.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված


«ԱԵՆ ԹՐԵՅԴ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ՀՀ Ք․ ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ 4 ԹՂՄ․ Շ/38/22
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ, Ք․ ԳՅՈՒՄՐԻ, ԽՈՐԵՆԱՑՈՒ Փ /Շ/4/45



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի սեպտեմբերի 06-ին, ժամը 1000-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց 129 հասցեում:
Միաժամանակ անհրաժեշտ է սույն ծանուցումը ստանալուց եռօրյա ժամկետում Տեսչական մարմնին տրամադրել
1. Էգլոնիլ 50 մգ դեղահատ N30, սերիա՝ M0070, պիտանիության ժամկետ՝ 12․2024,
2. Միլդրոնատ սրվակ 100մգ/5մլ N10, սերիա՝ 630422, պիտանիության ժամկետ՝ 04․2027,
3. Տավանիկ դեղահատ 500մգ, N5, սերիա՝ 0M81A, պիտանիության ժամկետ՝ 09․2025,
4. Տավանիկ դեղահատ 500մգ N5, սերիա՝ ON75A, պիտանիության ժամկետ՝ 09․2025,
5. Ֆորտրանս փաթեթիկ 64․0գ+73․69գ N4, սերիա՝ W02897, պիտանիության ժամկետ՝ 01/2025,
6. Նիտրոգլիցերին դեղահատ 0․5մգ N40, սերիա՝ 270070222, պիտանիության ժամկետ 02/2024,
դեղերի ներմուծման և իրացման օրվա վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում հիմնավորող փաստաթղթերը)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը գանգատարկելու գործով որոշումը։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




Կատարող՝ Ելենա Խեչիկյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`