Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Հովիկ Մեսրոպյանին 05.09.2023թ.-ին ՎԻՎ կազմմանը հրավիրելու վերաբերյալ 31.08.2023թ.-ի թիվ 06/19462-2023 ծանուցագիր

31.08.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված


«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Մ․ՄԱԶՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5/28
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՆՈՐԱՇԵՆ ԹՂՄ․/Շ/37/67



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի օգոստոսի 16-ի և 23-ի համապատասխանաբար թիվ 06/18303-2023 և թիվ 06/18876-2023 ծանուցագրերեով Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) 2023 թվականի օգոստոսի 23-ին, այնուհետև օգոստոսի 31-ին հրավիրվել եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատշաճ չեք ծանուցվել, վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման օրը տեղափոխվել է 2023 թվականի սեպտեմբերի 05-ին, ժամը 1100-ին։ Նշված օրը Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց 129 հասցեում:
Միաժամանակ անհրաժեշտ է սույն ծանուցումը ստանալուց եռօրյա ժամկետում Տեսչական մարմնին տրամադրել «Պիմաֆուցին 100մգ N6 մոմիկներ, սերիա՝ 21K15, պիտանիության ժամկետ 10․2023» դեղի ներմուծման և իրացման օրվա վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում հիմնավորող փաստաթղթերը)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը գանգատարկելու գործով որոշումը։

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




Կատարող՝ Ելենա Խեչիկյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`