Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ԱՐՄԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԵՎ ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

13.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ


2023 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 12։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 23090515 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում արձանագրված խախտման հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 3 էջ։

ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Կատարող՝ Լիլիթ Խաչատրյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` +37410650553

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`