Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 06 դեկտեմբերի 2023 թվականի N 936-Ա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2023 թվականի N 936-Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի կողմից 2023 թվականի նոյեմբերի 16-ին հայտնաբերվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ Հարություն Պետրոսի Բաբայանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների փողոցի թիվ 38 հասցեում առևտրի սրահի շինարարական աշխատանքների համար 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տրված N 20 շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեր 1 (մեկ) տարվա ընթացքում, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ:

Հայտնաբերված իրավախախտման փաստով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 04-ին ժամը 15։00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Հարություն Պետրոսի Բաբայանը (հիմք՝ 24․11․2023 թվականի փոստային անդորրագիր), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Կառուցապատողը պատշաճ ծանուցվել է կայանալիք վարչական վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:

Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին շինարարության թույտվությունները, Հարություն Պետրոսի Բաբայանի դիմումը՝ շինարարության թույլտվության տալու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․Մկրտչյանի 16․11․2023 թվականի թիվ 14146 զեկուցագիրը, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը:

Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ Հարություն Պետրոսի Բաբայանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքներն ավարտված չեն, որով թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:

2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար։

«Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191-րդհոդվածի 4-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով, 1541-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող Հարություն Պետրոսի Բաբայանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 104325 (մեկ հարյուր չորս հազար երեք հարյուր քսանհինգ) ՀՀ դրամի չափով:
2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Պետրոսի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`