Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում Վալերիյա Լեոնարդի Գրիգորյանի և «Ջիանգսու Նանթոնգ Սանջիան Քընսթրաքշն Գրուփ» ՍՊԸ միջև վարձակալության պայմանագրի լուծման մասին

19.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Վալերիյա Լեոնարդի Գրիգորյան
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, հոդված 35

«Ջիանգսու Նանթոնգ Սանջիան Քընսթրաքշն Գրուփ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը ծանուցվում է առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման պահից 3 ամիս անց լուծված է համարվելու Վալերիյա Լեոնարդի Գրիգորյանի և «Ջիանգսու Նանթոնգ Սանջիան Քընսթրաքշն Գրուփ» ՍՊԸ միջև 15.12.2016թ. կնքված՝ ոչ բնակելի տարածք՝ 1284 (մեկ հազար երկու հարյուր ութսունչորս) քմ մակերեսով և հողամաս 0,371843 (զրո ամբողջ երեք հարյուր յոթանասունմեկ հազար ութ հարյուր քառասուներեք) հա մակերեսով ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հասրաթյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը և դրա անբաժանելի մաս կազմող 17.08.2018 թվականին կնքված համաձայնագիրը։ 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ 5 փողոց 27

Հեռ..` +37455321828

Էլ. փոստ`