Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-398 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով:

27.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

(այսուհետ՝ Տեսչական մարմին)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ



N _____________________

“___ “ ______________ 2023թ.
ՀՀ, 0011, Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան 129
 (374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am


ՈՐՈՇՈՒՄ No ____
ԹԻՎ Վ/Դ-398 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Վարդանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցվել է թիվ Վ/Դ-398 վարչական վարույթը` «Նօվօ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 130-րդ, 170-րդ, 186-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1069-Ա հրամանով նախատեսվել է 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ Ընկերության քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցեում իրականացնել զննում։
2023 թվականի սեպտեմբերի 12-ին, 15-ին և 20-ին զննում իրականացնող մասնագետների կողմից Ընկերության քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցե այցելության ընթացքում (կազմվել են այցելության արձանագրություններ) պարզվել է, որ նշված բնակարանը գտնվում է փակ վիճակում և Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում։
Վարչական մարմինը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ընկերության գործունեության իրականացման, հասցեների և քաղաքացի Սամվել Վարդանյանի համար 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների համար եկամտային հարկի և սոցիալական վճարների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 2023 թվականի սեպտեմբերի 26-ին վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի սեպտեմբերի 28-ի գրությամբ տեղեկացրել է, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցեում և Սամվել Վարդանյանի մասով ունի չվճարված հարկային պարտավորություններ։
Վարչական վարույթի երկարաձգման ընթացքում վարչական մարմնի կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում (մասնավորապես՝ քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցե և Ընկերության կողմից մատուցված ծառայությունների վայրեր այցելություններ, պատվիրատու Ընկերության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներ) ևս հնարավոր չի եղել պարզել վարչական ակտի հասցեատիրոջը, իսկ վարչական մարմինը գտնում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի գ կետը, Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-398 վարչական վարույթը 2023 թվականի հոկտեմբերի 26-ից կասեցվել է, մինչև կասեցումն առաջացնող հանգամանքների վերանալը բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
2023 թվականի նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 21-ին մասնագետները վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու և զննում իրականացնելու նպատակով, կրկին այցելել են ք. Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն. հասցե։ Կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ նշված հասցեի բնակարանի դուռը գտնվում է փակ վիճակում իսկ Ընկերությունը նշված հասցեում գործունեություն չի իրականացնում։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇԵՑԻ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-398 վարչական վարույթը կարճել՝ վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չվերանալու՝ վարչական ակտի հասցեատիրոջը չհայտնաբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն որոշումը ենթակա է ծանուցման դիմումատու Սամվել Վարդանյանին, էլ. հասցե՝ vardanyan0679@mail.ru և Ընկերության տնօրեն Ալիշան Գարասարգիսեանին, հասցե՝ քաղաք Երևան, Բաղրամյան 3-րդ նրբ. 4/6 շենք, 24 բն., ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am)։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`