Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ «ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՏԻԿԻՆ ՎԻՆԵՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված



N _____________________

“___ “ ______________ 2023թ.
ՀՀ, 0011, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
 (374-10) 65-05-53, Էլ. փոստ info@hlib.am


«ՄԱՆ-ԱՐ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ՎԻՆԵՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, Պ.ՍԵՎԱԿԻ Շ. 8/2, ՄԱՐԳԱՐՅԱՆ Փ. Շ.45/9

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ 161123-2643 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի հունվարի 04-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Արմենակյան 129):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ







Կատարող՝ Ստեփան Շահումյան
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման
վերահսկողության բաժին, հեռ. 65-05-53 (23)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` 010-65-05-53

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`