Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱՍԿԵ ԳՐՈՒՊ ԲԲԸ ՏՆՕՐԵՆ՝ ՀՐԱՉՅԱ ԱՐԱՄԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

09.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Արմավիրի տարածքային բաժին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 15-րդ կետ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ին փոստային ծառայության միջոցով Ձեզ է ուղարկվել 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու վերաբերյալ ծանուցում՝ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերությանը պատկանող տարածքում՝ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում աշխատակիցների կողմից իրականացրած պլաստմասսայի մնացորդների, մալուխների և ռետինե մնացորդների այրման դեպքի առթիվ։
Ծանուցումը Ձեր կողմից չի ստացել և Դուք չեք ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուն, կրկին ծանուցումը ուղարկվում է փոստով և միևնույն ժամանակ տեղադրվում Ազդարար համակարգ պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով։
Դուք հրավիրվում եք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժին՝ 2023 թվականի դեկտեմբերի 16-ին կազմված արձանագրության համաձայն, «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերությանը պատկանող տարածքում՝ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում աշխատակիցների կողմից իրականացրած պլաստմասսայի մնացորդների, մալուխների և ռետինե մնացորդների այրման դեպքի առթիվ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր մասնակցությամբ (ներկայությամբ) կազմելու։
Խնդրում եմ 2024 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին ներկայանալ՝ ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին Սբ. Գրիգոր Լուսավորիչ 27 ա հասցե։

Հասցե` ՀՀ ք․ Վաղարշապատ ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ 27 Ա

Հեռ..` 06048802

Վեբ կայք` ecoinspect.am

Էլ. փոստ`