Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀՈՎԱՐՏ 20» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳԻՍԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

19.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2024 թվականի հունվարի 30-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129 հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Առդիր՝ 3 էջ։
ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` +37410650553

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`