Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու մասին

22.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածը

«ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԱԼՖԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ պարոն Մաթևոսյան
«Ալեքսանդրապոլ բիզնես կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մայակովսկու փողոց 70 հասցեում գործող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիր ցուցանակները ոչ հայերեն ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու և Ձեր՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախա-տեսված՝ դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, «Կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին փոփոխված 11-րդ արձանագրությամբ» ՀՀ միջազգային պայմանագրի 131-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 13-րդ հոդված) նախատեսված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, նույն համաձայնագրի 63-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 6-րդ հոդված) նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքը, Վարչակական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ապահովելու նպատակով խնդրում ենք, որ Դուք 2024 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 13:30-ին, գաք «Ալեքսանդրապոլ բիզնես կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մայակովսկու փողոց 70 հասցեում գործող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիր։
Ձեր՝ պատշաճ ծանուցված լինելու և չգալու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կկազմվի Ձեր բացակայությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 266894 (21 կամ 23), (093) 005720 հեռախոսահամարներով։

ՀՀ լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի
գլխավոր մասնագետ՝ Արմինե Տեր-Բալյան
ավագ մասնագետ՝ Գոհար Մանթաշյան

22 հունվարի 2024 թ.
 

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 16

Հեռ..` (+347) 010-266860