Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԱՍԿԵ ԳՐՈՒՊ ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ՝ ՀՐԱՉՅԱ ԱՐԱՄԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

29.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Արմավիրի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Դուք հրավիրվում եք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2024 թվականի հունվարի 16-ին կազմված թիվ 02/03 վարչական իրավախախտման արձանագրության վերաբերյալ գործի քննությանը, որը կկայանա 2024 թվականի փետրվարի 7-ին ժամը՝ 11։00-ին ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին Սբ. Գրիգոր Լուսավորիչ 27ա հասցեում:
Համաձայն Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը 39-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի մասնակիցները իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (օրենսգիրք) 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդությունչի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք՝
1. Ծանոթանալու գործի նյութերին,
2. Բացատրություններ տալու,
3. Ապացույցներներ կայացնելու,
4. Միջնորդություններ հարուցելու,
5. Գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական oգնությունից,
6. Ելույթ ունենալու մայրենի լեզվով և oգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում այն լեզվին, որով տարվումէ վարույթը,
7. բողոքարկելու կամ գանգատարկելու գործով որոշումը,
8. ներկա գտնվելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:

Հասցե` ՀՀ ք․ Վաղարշապատ ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ 27 Ա

Հեռ..` 06048802

Վեբ կայք` ecoinspect.am

Էլ. փոստ`