Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիպ՝ անհատական ծանուցում Հողամասի կադատրային արժեքի փոփոխության վերաբերյալ

01.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1, հոդված

Ծանուցվող ՝ Արտյոմ Սուրիկի Մովսիսյան
(ծնված՝ 01.12.1975թ-ին)
Հասցե` ք․ Մարտունի Երևանյան փող, 36/33

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածով ծանուցում եմ, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտորակված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-255-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի N1023 որոշման հիման վրա փոփոխվել է հողամասի կադաստրային արժեքները: Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) և Ձեր միջև 2007թ. սեպտեմբերի 11-ին կնքված N666 (սեղանամատյան՝ 2975) պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 5-րդ կետի համաձայն՝ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 1.1 տոկոսը: Պայմանագրով Ձեզ տրամադրված հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը ներկայումս կազմում է 792 դրամ: Հիմք ընդունելով Պայմանագրի 5.1-րդ կետը, տեղեկացնում եմ, որ 15 օր հետո Պայմանագրի 5-րդ կետով սահմանված Վարձավճարը հաշվարկվելու է հողամասի նոր կադաստրային արժեքի 1.1 տոկոսով, որը տարեկան կկազմի 87120 դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վարձավճարը չի փոփոխվի, եթե մինչ 15 օրյա ժամկետի ավարտը Պայմանագրով նախատեսված կարգով ծանուցեք ՊՈԱԿ-ին Պայմանագիրը Ձեր կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման մասին:

Հասցե` Գեղարքունիքի մարզ, Ք.Սևան, Կարմիր բանակի 56

Հեռ..` 0261-2-40-44

Վեբ կայք` sevan-park.am

Էլ. փոստ`