Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հողամասի կադատրային արժեքի փոփոխության վերաբերյալ

05.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1, հոդված

Ծանուցվող ՝ Հայկ Ռուդոլֆի Թադևոսյան
(ծնված՝ 15.09.1971թ-ին)


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածով ծանուցում եմ, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտորակված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-255-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի N1023 որոշման հիման վրա փոփոխվել է հողամասի կադաստրային արժեքները: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) և Լարիսա Թադևոսյանի (ժառանգ՝ Հայկ Թադևոսյան) միջև 2006թ. մայիսի 24-ին կնքված «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասի վարձակալության մասին N540 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 10-րդ կետի համաձայն՝ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5.2 տոկոսը: Պայմանագրով Ձեզ տրամադրված հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը ներկայումս կազմում է 6834.3 դրամ: Հիմք ընդունելով Պայմանագրի 11-րդ կետը, տեղեկացնում եմ, որ 15 օր հետո Պայմանագրի 10-րդ կետով սահմանված Վարձավճարը հաշվարկվելու է հողամասի նոր կադաստրային արժեքի 5.2 տոկոսով, որը տարեկան կկազմի 852920.64 դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վարձավճարը չի փոփոխվի, եթե մինչ 15 օրյա ժամկետի ավարտը Պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով ծանուցեք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Պայմանագիրը Ձեր կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման մասին:

Հասցե` Գեղարքունիքի մարզ, Ք.Սևան, Կարմիր բանակի 56

Հեռ..` 0261-2-40-44

Վեբ կայք` sevan-park.am

Էլ. փոստ`